Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները և գործող նախագահ Մայա Սանդուի հաղթանակը։
««Գործողություն և համերաշխություն» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Մայա Սանդուն, որը երկրորդ փուլում ստացել է ամենաշատ ձայները՝ 930 139 ձայն, ընտրված է հայտարարվում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում այսօրվանից և ուղարկվում է Սահմանադրական դատարան՝ հաստատման։ Այն կարող է բողոքարկվել Քիշնեւի վերաքննիչ դատարան եռօրյա ժամկետում։
ԿԸՀ-ի տվյալներով՝ երկրորդ փուլում Սանդուն ստացել է ձայների 55,33%-ը՝ առաջ անցնելով ընդդիմադիր թեկնածու Ալեքսանդր Ստոյանոգլոյից։