
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրությամբ հաստատել է պատվիրակության կազմը, որը Ռուսաստանը կներկայացնի Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական համաժողովում: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ այդ պատվիրակությունը կգլխավորի Միխայիլ Միշուստինը:
Պատվիրակության կազմում ընդգրկված է 47 մարդ, որոնք ներկայացնում են տնտեսական զարգացման, կրթության, ֆինանսների, տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության նախարարությունները, մի շարք այլ գերատեսչություններ և կազմակերպություններ: