
Միածնաէջ Մայր Տաճարում նոյեմբերի 10-ին մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին հյուրաբար Սուրբ Էջմիածին ժամանած Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբները Մայր Աթոռին է ընծայաբերել հայոց առաջին լուսավորիչ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիր Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը։
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռից, Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը սրբի մասունքով օրհնել է ներկաներին` հայցելով Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի բարեխոսությունը մեր հայրենիքի խաղաղության, հայ ժողովրդի բարօրության և Եկեղեցու պայծառության համար։