Կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակի առաջին բեմական փորձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Լեոյի առաջին բեմական փորձը: Այս մասին հայտնում է Առաջին ալիքը:

Այս առիթով Լեոյի մայրը՝ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Հպարտ եմ քեզնով»։

Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2024» երգի մրցույթում ներկայացնելու է Լեո Մկրտչյանը:

Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել:

Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն:

Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի անցկացվելու է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրի ներքո:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս