2025 թվականից հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հիփոթեքային վարկի շրջանակում եկամտային հարկի վերադարձի սահմանափակումները։
Եկամտահարկի վերադարձով ձեռք բերվող բնակարանների համար պետության կողմից վերադարձվող գումարը չի կարող գերազանցել 750,000 դրամը եռամսյակի հաշվով։ Համապատասխան որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 17-ի կառավարության նիստում։
Սա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք եկամտային հարկի վերադարձով բնակարան ձեռք կբերեն մյուս տարվանից, պետությունը նրանց ամեն եռամսյակ փոխհատուցելու է ոչ թե վճարած ողջ եկամտահարկի գումարը, ինչպես այսօր է, այլ՝ ընդամենը 750 հազար ՀՀ դրամ: Տարբերությունը պետք է վճարի քաղաքացին՝ իր գրպանից:
Փոփոխությունը չի վերաբերելու այն քաղաքացիներին, որոնք արդեն իսկ կնքել են եկամտահարկի վերադարձով հիփոթեքային պայմանագիր։
Հավելենք, որ բացի նրանից, որ եկամտահարկի վերադարձի սահմանափակվում է գործարկվել, տարեսկզից էլ Երևանում եկամտահարկի հետ վերդարաձի մասին օրենքի գործողության ժամկետը ավարտվելու է։
Ստացվում է, որ եկամտահարկի օրենքի գործարկումից հետո շինհրապարակ դարձած Երևանում, գուցե ավելի սակավ թվով շենքեր կառուցվեն՝ համաձայն որոշ վերլուծաբանների։ Տնտեսագետները կանխատեսում են նաև, որ բնակարանաշինությունը Երևանում կհայտնվի կոլապսում և գուցե արձանագրվի բնակարանների գների կտրուկ աճ, ավելին քան հիմա է։
Սա հերթական քայլն է իշխանության կողմից եկամտահարկի վերադարձի սահմանափակումներ կիրառելու ուղղությամբ։
2027-ի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով վերադարձ չի լինելու, եթե գույքը գտնվում է Երևանին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում։ Իսկ 2029-ի հունվարի 1-ից առհասարակ եկամտահարկի վերադարձով բնակարանի ծրագիրը չի գործելու։
Հարկ է նշել և զգուշացնել, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային Ժողովում հայտարարեց, որ պատրաստվում են Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարել կամ որ ավելի վատ է նոր հարկային օրենսգիրք գրել, քանի որ իշխանությունը ԱԱՀ-ով հարկումը համարում է ապապետական հարկման եղանակ։
Մանրամասները՝ տեսանյութում:
Էմմա Միքայելյան