Ինչպես արդեն հայտնի է, «Գոյ» թատրոնը վերսկսել է նստացույցը:
«Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը ԿԳՄՍՆ-ից պահանջում է վերականգնել արդարությունը, այն է՝ ստեղծագործել իրենց իսկ թատրոնում, մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը։
Հիշեցնենք, որ իրենց իսկ թատրոնում ստեղծագործելու պահանջով ևս մեկ անգամ անժամկետ նստացույց է եղել, սակայն ԿԳՄՍՆ-ի հետ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո նստացույցը դադարեցվել էր։
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ էլ դերասաններին հաջողվել էր մուտք գործել իրևենց իսկ մայր թատրոն, որտեղ էլ մի քանի օր ստեղծագործական անձնակազմը մնացել է 2 ոստիկանի հետ, սակայն ամեն բան հարթ չի անցել։ Սունդուկյան թատրոնը թույլ չի տվել սնունդ տանել թատրոն։
Հարկ է նշել, որ այժմ նստացույցի մասնակիցները անգամ գիշերում են դրսում։
Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի 23 դերասաններ դիմել էին ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարության գործողությունները և որպես հետևանք Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից սույն թվականի հունվարի 30-ին Օրենքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով կատարված կազմակերպությունների «ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ «ԳՈՅ» ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «Գ. ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ միացման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումները ոչ իրավաչափ ճանաչել։
Աննա Սրապիոնյան