Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է լուծել Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի նոր շենքի կառուցման համար մրցույթ հայտարարելու հարցը․
«Ուղղակի լուծեք այդ խնդիրը։ Այն, ինչ պահանջվում է անել, արեք և, խնդրում եմ, րոպե առաջ մրցույթը հայտարարենք։ Փողը տվեք, եթե փող ենք պարտք։ Եթե պիտի այլ փորձաքննողի ուղարկեք, շատ սեղմ ժամկետներում համապատասխան փորձաքննությունը իրականացրեք, որ մենք արդեն ունենանք»,- ասել է Երևանի քաղաքապետը՝ շեշտելով, որ պետք է օր առաջ այդ մրցույթը հայտարարել։
Մանրամասները՝ տեսանյութում։