Մամուլում շատ գրվեց, որ Աննա Հակոբյանին սպասարկող ջիպ տեսակի մեքենան, 145 հազար դոլար են կարծեմ ասում. Կարգը ո՞նց է, անձն է որոշում, որ իր մեքենան փոխե՞ք, թե դուք 2 տարվա մեջ դուք տեսնում եք, որ ջիպն այնքան է մաշվել, որ անպայման պետք է նոր մեքենա առնեք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում ասաց «Հայաստան» խմբակցության» պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանին:
«Ինչքան փորձեցի օրենքում փնտրել, թե ՊՊԾ-ն մասնավոր որեւէ հավաքի անվտանգությունն ապահովում է, թե ոչ, չգտա էդ կետը: Օրերս էլի մամուլում գրվեց, հրապարակային հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանի կինը, «Իմ քայլը» հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանը 1 մլն դրամանոց ճաշկերույթ է կազմակերպել «Լիվինգսթոնում»: Լավ հասկանալ է, օրենքով է, որ վարչապետի ընտանիքի անդամ է, պետք է ՊՊԾ-ից 1, 2, 3, 10 ծառայող անվտանգությունն ապահովի: Բայց մասնավոր բարեգործական կազմակերպության ճաշկերույթի 3 տասնյակից ավելի ՊՊԾ ծառայողների ներկայությունը ո՞ր օրենքով է կանոնակարգվում»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։