ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցն ավարտված է. այն ամբողջությամբ կհրապարակվի. Քոչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների  հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցը դեկտեմբերին կմտնի փորձաքննության փուլ՝ կապված գաղտնիության ռեժիմի հետ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Դեկտեմբերին զեկույցը կմտնի փորձաքննությունների փուլ՝ գաղտնիության ռեժիմի հետ կապված: Զեկույցն ավարտված է»,–ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ այն շատ մեծածավալ է:

Անդրադառնալով հարցին, թե կա՞ն կարևոր բացահայտումներ՝ նա ասաց. «Իհարկե, առանց բացահայտման ո՞նց կարող է լինել»:

Պատգամավոր չբացառեց, որ այդ բացահայտումներին կարող են քրեական գործեր հաջորդել: Նրա խոսքով՝ հիմա էլ հազարավոր քրեական գործեր կան:

ԱԺ լիագումար նիստերի դահլիճում զեկույցը հրապարակվելու է ամբողջ ծավալով:

Քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2022 թվականի փետրվարին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ: Հանձնաժողովի կազմում են ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր պատգամավորներ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս