Ֆուտբոլի ազգային ընտրանին սկսում է մարզական հավաքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Նոյեմբերի 11-ին ժամը 18:00-ին հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 26 ֆուտբոլիստ:

Սարգիս Ադամյանը ևս հրավիրվել էր հավաքական, սակայն չի միանա հավաքականին վնասվածքի պատճառով, իսկ Ստյոպա Մկրտչյանը նոր է ապաքինվել վնասվածքից և դեռևս վերականգնման փուլում է:

Նոյեմբերի 14-ին ժամը 21:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Ֆարերյան կղզիների հավաքականին, իսկ նոյեմբերի 17-ին արտագնա հանդիպում կանցկացնի Լատվիայի հավաքականի դեմ:




Լրահոս