Կուբայում ուժգին երկրաշարժից տներ և ճանապարհներ են վնասվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կուբայի արևելքում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո զգալի վնաս է հասցվել մի շարք ենթակառուցվածքների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է CiberCuba լրատվական հարթակը։

6 և 6,7 մագնիտուդով ցնցումներն զգացել են Լաս Տունաս, Սանտյագո, Գուանտանամո և, հատկապես, Գրանմա նահանգների բնակիչները։ Վնասվել են տներ և ճանապարհներ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ Կուբայի ափերի մոտ։

Երկրաշարժին հաջորդել է 300 հետցնցում, որոնցից 15-ը զգալի են եղել։ Իշխանությունները որոշ շրջանների բարձրահարկ շենքերի բնակիչներին կոչ են արել բաց տարածքներում մնալ։

Կուբացի սեյսմոլոգների գնահատմամբ՝ չնայած զգալի մագնիտուդին, ցունամիի առաջացման վտանգ չկա։

 




Լրահոս