
Երևանում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել վաճառվող, բայց այդպես էլ գնորդի չգտնող բնակարաններ:
Այգեձոր թաղամասը, կարելի է ասել, որ ամբողջությամբ է վաճառվում: Armlur.am-ի ֆոտոխցիկը Այգեձորի փողոցներում առանց վաճառքի ցուցանակի տան գրեթե չհանդիպեց:
Ընդ որում, պատերին փակցված ցուցանակների մեծ մասի վրա արդեն ռուսական կամ ամերիկյան հեռախոսահամարներ էին նշված: Դժվար չէ եզրակացնել, որ արտագաղթի ճանապարհը բռնած մեր հայրենակիցները իրենց տների համար գնորդ՝ չգտնելով հեռացել են երկրից, իսկ արտերկրյա համարները թողել են հույսով, որ մի օր, հնարավոր է, ինչ-որ հրաշքով գնորդ գտնվի: