
Հունիսին Հայաստանում տեղի է ունենալու «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր բարոյական ֆիլմերի միջազգային փառատոնը, որով, որքան էլ զարմանալի թվա, հետաքրքրված է եկեղեցին, մասնավորապես՝ Տեր-Եսայի Քահանան:
Armlur.am լրատվականը հետաքրքրվեց` եկեղեցին, փաստորեն, սկսել է հետաքրքրվել մշակութային միջոցառումներով: Քահանան ասաց, որ եկեղեցին առաջին անգամ չէ, որ մասնակցում է մշակութային միջոցառումներին: Պարզապես առաջին անգամ է, որ Հայաստանում կազմակերպվում է հոգևոր ֆիլմերի փառատոն:
Փառատոնի կազմակերպիչ Աննա Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց նպատակն է ամեն կերպ ոգևորել մեր ստեղծագործողներին նկարահանել հոգևոր ու կրոնական թեմաներով ֆիլմեր:
Ի դեպ, հետաքրքրիր է ` սակայն փառատոնի պաստառներում առանձնահատուկ տեղ ունի կանաչ գույնը, իսկ թե ինչու, պարզաբանեց դիզայներ Շահեն Նազարենկոն:
Մանրամասները` տեսանյութում: