Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Հնդկաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 11-ին Հայրապետական այցով մեկնեց Հնդկաստան՝ հրավերով Կալկաթայի եկեղեցական վարչության և Հայոց Մարդասիրական ճեմարանի տնօրինության։

Նորին Սրբության հետ մեկնում են նաև գավազանակիրը և տեղի հայկական եկեղեցու կարիքներին օգտակարություն բերելու նպատակով ասեղնագործության և որմնանկարների վերականգնման մասնագետներ։




Լրահոս