Կոմիտասի շուկայում բանջարեղենները խնամքով շարված են, սակայն շատ ժամանակ այդպես գեղեցիկ և խնամքով շարված էլ մնում են։
Ոչ սեզոնային բանջարեղենների գները, բնականաբար, թանկ են, սակայն գնողներ կան։
Ինչ վերաբերում է կարտոֆիլին, վաճառականներն ասացին, որ կարտոֆիլի գինը կբարձրանա, քանի որ բերքի մի մասը արդեն իսկ հողի մեջ փչացել է։
Հաճախորդներն իրենց հերթին հայտնեցին դժգոհության մասին, քանի որ եկող տարվանից շուկան փակվելու է, և ասացին, որ անհեթեթ միտք է այն փակելը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան