Մոնրեալում COP29-ի դեմ բողոքի ակցիա է անցկացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի 29-րդ համաժողովի (COP 29) մեկնարկից 24 ժամ էլ չանցած, մի քանի տասնյակ ակտիվիստներ Մոնրեալում իրենց դժգոհությունն են արտահայտել ընդունող երկրի ընտրության վերաբերյալ: Երիտասարդներն իրենց բողոքն արտահայտել են ոչ թե ավանդական երթերով և կարգախոսերով, այլ արվեստի տարբեր ոլորտների տարբեր դրսևորումներով:

«Մենք այստեղ ենք, որպեսզի բոյկոտենք COP29-ը, ոչ թե այն պատճառով, որ դեմ ենք շրջակա միջավայրի պաշտպանությանը, այլ այն պատճառով, որ այն հյուրընկալող երկիրը բռնապետ երկիր է, որը հանցագործություններ է կատարել մարդկության դեմ և «թաքնվում» է կանաչապատման հետևում», – նշել է կազմակերպիչներից Ալիակ Մալքասեանը:

Բողոքի ակցիան նպատակ է ունեցել դատապարտել COP29-ի անցկացման համար Ադրբեջանի ընտրությունը՝ մի կողմից Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ «ցեղասպանության» գործողությունների և «սպիտակ ֆոսֆորի կիրառման» և մյուս կողմից՝ նավթի մեծ պաշարների շահագործման պատճառով: Այս մասին LEDEVOIR լրատվականին հայտնել է կազմակերպիչներից Յոն Ներսեսեանը։

Յոն Ներսեսյանը բացատրել է, որ ընտրել է արվեստը, քանի որ «այն ուշադրություն է գրավում»:

 




Լրահոս