Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է ստորագրահավաքը՝ ընդդեմ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տրանսպորտի թանկացման նախագծի:
Հայկ Մարությանը հայտարարել է, որ այսօր անցկացված ստորագրահավաքի արդյունքում հավաքվել է 4300 ստորագրություն։ Իսկ նախաձեռնության 5 օրերի ընթացքում 20․000-ից ավելի քաղաքացիներ միացել են ստորագրահավաքին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի առաջնորդած «Նոր ուժ» կուսակցության անդամները կշրջեն Երեւանում, որպեսզի անհրաժեշտ ստորագրություններ հավաքեն՝ չեղարկելու տրանսպորտի թանկացման նախագիծը: