«Մենք մեր երկիրը պաշտպանելու ենք ցանկացած եղանակով: Եթե Ռուսաստանը պատերազմ սկսի` մենք կպաշտպանվենք», – BBC-ին ասել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
Նրա խոսքով, Ուկրաինան առայժմ չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն այս հարցում Ռուսաստանի ցանկացած միջամտությունը նա համարում է անընդունելի:
Յացենյուկը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեղադրել է փետրվարին Կիևում իրականացված զանգվածային սպանությունների մեջ:
«Մեզ համար պարզ է, որ Յացենյուկը և նրա դաշնակիցները անձնական պատասխանատվություն են կրում այդ սպանությունների համար», – ասել է Ուկրաինայի վարչապետը, հավելելով, որ նախկին նախագահին հնարավորություն կտրվի պաշտպանվելու դատարանում:
Արսենի Յացենյուկի հարցազրույցը BBC World-ը եթեր կհերարձակի ապրիլի 4-ին: