Լուր կադր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Այս տարի մեծ շուքով նշվում է ոչ միայն տաղանդավոր նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի 125 ամյակը, այլեւ երեկ արվեստասերները տոնում էին նաեւ Երվանդ Քոչարի ամենատպավորիչ աշխատանքներից մեկի՝ «Սասունցի Դավիթ» արձանի տեղադրման 65-րդ տարին:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե որոնք են ծննդի պետական գրանցման հիմքերը:

Լարիսա Պետրոսյան (30 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ ծննդի պետական գրանցման հիմքերն են՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքի բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած կամ բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ, սակայն բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի դեպքում` ծննդի մասին սահմանված ձեւի բժշկական փաստաթուղթը,

2) օտարերկրյա պետության տարածքի բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած կամ բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ, սակայն բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի դեպքում` ծննդի մասին բժշկական փաստաթուղթը,

3) երեխայի ծննդյան փաստը հաստատող՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը,

4) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը,

5) օտարերկրյա պետությունում ծնված անձի՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականը եւ ծնունդը հիմնավորող այլ փաստաթղթեր:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծննդի պետական գրանցման՝ ներառյալ վկայական տալու համար պետական տուրք չի գանձվում։

 




Լրահոս