ԱՄՆ-ում հունվարի 6-ին ավարտվեց երկրի եւ, ինչու ոչ, նաեւ ամբողջ տարածաշրջանի համար կարեւորագույն իրադարձություններից մեկը՝ նախագահական ընտրությունները։
Նախագահական ընտրություններում երկու թեկնածուներ կային՝ Քամալա Հարիսը, ով վայելում էր շատերի համակրանքն ու աջակցությունը եւ Դոնալդ Թրամփը, ով ընտրությունների մրցավազքում գերազանցելով Հարիսին՝ դարձավ բացարձակ առաջատար։
Իսկ ինչպե՞ս է սկսվել ամեն բան. գանք ամենասկզբից: ԱՄՆ-ի պատմության մեջ 60-րդ նախագահական ընտրությունները, որի ժամանակ 47-րդ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը, տեղի ունեցան նոյեմբերի 5-ին։ Մինչ այդ նախագահի երկու թեկնածուները իրականացրել են տարբեր քարոզարշավներ։
Ի սկզբանե համացանցում տարածված հայտարարությունների, կարծիքների եւ հրապարակումների համաձայն՝ ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնում պետք է լիներ Քամալա Հարիսը, սակայն վերջինս պարտվեց եւ ընդունեց իր պարտությունը։
Հարկ է նշել, որ կրկին նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը մինչ ԱՄՆ նախագահ ընտրվելը ասել էր, որ իր ընտրվելու դեպքում՝ ինքը կպաշտպանի հալածյալ քրիտոնյաներին, կաշխատի դադարեցնել էթնիկ զտումներն ու բռնությունները, անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կվերականգնի խաղաղությունը։
Թրամփին հաղթանակի առթիվ շնորհավորել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը, Թուրքիայի նախագահը, անգամ Թրամփի հակառակորդ Քամալա Հարիսը, ով Թրամփին համարում էր անվստահելի եւ վրեժի մոլուցքով տարված։
Ամեն բան կարող էր գեղեցիկ լինել, եթե չլինեին «բայց»-եր։
Բանն այն է, որ արդեն նոյեմբերի 7-ին՝ ընտրությունից մեկ օր անց, դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսն ասել է, որ, այնուամենայնիվ, իրենց պարտված չեն համարում, եւ պայքարը կշարունակվի «քվեախցում, դատարաններում եւ հրապարակում» եւ այս ամենը ամենեւին էլ չի նշանակում, որ իրենք չեն հաղթի։
Նշենք, որ ԱՄՆ ընտրված նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թ. հունվարի 20-ին՝ Վաշինգտոնի Կապիտոլիումի բարձունքում։
Երդմնակալության օրը նախատեսված միջոցառումների թվում են նոր նախագահի երդմնակալությունը եւ երկրի նորընտիր ղեկավարի ելույթը։
Թե ինչ է սպասվում առաջիկայում՝ առայժմ հայտնի չէ, սակայն որ թեժ է լինելու, արդեն ակնհայտ է։ Միայն մնում է սպասել հետագա զարգացումներին:
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ