Լուսանկարը՝ ArmLur.am-ի
Երեկ՝ երեկոյան, տեղի ունեցավ Երեւանի «Նորաձեւության շաբաթվա» բացման արարողությունը. այն կայացավ Բռնադատվածների հուշահամալիրում, որի դռները հազվադեպ են բացվում, այս մասին հայտնեց Տիգրան Ավինյանը։
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանն իր ելույթի խոսքում նշեց, որ այս շաբաթը հայկական տաղանդի դինամիկ զարգացման խորհրդանիշն է։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ արտոնություններ ունեն Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամություն ունեցող անձինք:
Հասմիկ Մուրադյան (69 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Բնակարանային վարձի, աղբահանության, հեռախոսի վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու, պետպատվերի շրջանակում բուժօգնություն ստանալու /այդ թվում` դեղորայք/, պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաներ անվճար ստանալու, ԱՊՀ երկրների տարածքում տարին մեկ անգամ արտոնյալ պայմաններով երթեւեկելու:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայրենական մեծ պատերազմի վետերանների համար սահմանված արտոնություններից կարող են օգտվել այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները եւ նախկին խորհրդային բանակում զինվորական պարտականություննրը կատարելիս հաշմանդամություն ձեռք բերած անձինք: