Ինչպես գրել էինք՝ դերասանուհի, պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը այցելել էր հյուրախաղերով Կապան՝ ներկայանալով «Երկնագույն շան աչքերը» ներկայացմամբ:
Նա այնտեղից լուսանկարներ է հրապարակել և իր հետևորդների հետ կիսվել էմոցիաներով:
Հրապարակմանը կից նա գրել էր․
«Ներշնչանքի , ոգևորության, խիզախության, նոր գաղափարների մեծ ալիք բերեց ինձ էս քաղաքը:
«Աէրոպորտումը որ իջաք, թուրքերին տեսա՞ք կանգնած էն կողմը» (5th video) հարցրին ամենայն հանգստությամբ:
Ու էդ պահից ի վեր, ես սկսեցի ամեն բան ուրիշ ակնոցով նայել. քաղաքին, մարդկանց, կենսակերպին, կյանքին:
Խոշորացույցի կիզակետում կանգնած էստեղի ժողովուրդն ապրում ա իր ամենայն արժանապատիվ, ամենայն անվախ, ամենայն համարձակ, ամենայն ԽԱՂԱՂ, տաքարյուն ու լեցուն կյանքը:
Պինդ են մեր լեռների պես, ոնց ասում են )))
Թեկուզև 4 օրվա կարճ, բայց անասելի հագեցած այս ճամփորդության ընթացքում շուրջ 700 Սյունեցի ինձ մեծ ուժ, պնդություն ու ջերմություն փոխանցեց:
Շնորհակալ եմ: ♥️
«Երկնագույն շան աչքեր»-ի հյուրախաղերը Կապանում ավարտվեցին:
Առջևում կրկին Երևանն է,
Վանաձորը,
Գյումրին»:
Էմմա Մարտիրոսյան