
Հայաստանի ամենապահանջված և իր յուրահատուկ ոճով տարբերվող երգչուհիներից մեկը՝ Իվետա Մուկուչյանն իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել Հանրապետության hրապարակից։
Տեսանյութում նա ներկայացնում է իր նոր երգը, որը կոչվում է «Սեր անի»։
Հրապարակմանը կից նա գրել է՝ «Քայլում եմ Երևանով ու զգում եմ սերը ամեն անկյունում» և իր հետևորդներին կոչ էր անում, որպեսզի նրանք շարունակեն տեսահոլովակներ նկարել իր այդ երգի ներքո։
Հիշեցնենք, որ Իվետա Մուկուչյանը օրեր առաջ՝ նոյեմբերի 3-ին, թողարկեց իր նոր տեսահոլովակը, ինչը շատ կարճ ժամանակում մեծ տարածում գտավ։
Էմմա Մարտիրոսյան