2024 թվականի նոյեմբերի 7-10-ը Հայաստանում անցկացվեց «Երևանի Նորաձության Շաբաթ 2024»-ը, որը կազմակերպել էր «Հայաստանի նորաձևության և հագուստի պալատ» հասարակական կազմակերպությունը։
Միջոցառման գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն էր, ինչպես նաև միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարությունը, Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող ՄՀԶ ՄԿՈՒ ծրագիրը և Բրիտանական խորհուրդը։
Իսկ որքան գումար է հատկացվել Երևան քաղաքի բյուջեից Yerevan fashion week 2024-ը կազմակերպելու համար։
Համաձայն Երևանի քաղաքապետարանի և «Հայաստանի նորաձևության և հագուստի պալատ» ՀԿ-ի միջև կնքված և Երևանի քաղաքապետարանի կողմից հարցման միջոցով ArmLur.am-ին տրամադրած պայմանագրի՝ անհրաժեշտ է եղել նոյեմբերի 8-10-ը կազմակերպել 15-20 բրենդնների անհատական ցուցադրություն՝ 3 օր տևողությամբ, յուրաքանչյուրին նախատեսված 500 հյուր ունենալու հնարավորությամբ։
Արտերկրից միջոցառմանը մասնակցել է 4 դիզայներներ։ Անհրաժեշտ է եղել կազմակերպել դիզայներների մրցույթ միջազգային Fashion Scout հարթակի միջոցով և պատրաստել մրցանակ հաղթողի համար։
«Հայաստանի նորաձևության և հագուստի պալատ» ՀԿ-ն ստանձնել է պարտավորություն կազմակերպել հյուրասիրություններ, երեկույթներ, պանելային քննարկումներ, ցուցադրություններ և ցուցահանդեսներ հայկական ապրանքանիշների ներկայացմամբ։
Ծրագրի լուսաբանումն ապահովվել են 10-ից ավելի միջազգային և տեղական լրատվամիջոցներ, 5 ինֆլյուենսերներ, որոնց հետևորդների թիվը 20 հազարից ավելի պետք է լիեր։
Այսպիսով «Հայաստանի նորաձևության և հագուստի պալատ» ՀԿ-ն Երևանի քաղաքապետարանի կողմից ստացել է 42 մլն դրամ Yerevan fashion week 2024-ը։
Ինչի համար է հստակ ծախսվել 42 մլն դրամը․
Մարքեթինգային ծախսերը՝ դիզայնը և բրենդինգը, PR արշավը, կոնտենտի մշակումը, մեդիա ծառայությունները, տպագրությունը, ֆոտո և վիդեո նկարահանումը, միջազգային մամուլի, ինֆլուենսերների, փորձագետների համար ճանապարհածախսը, տրանսպորտը և կացության ծախսերը, արժեցել են 14 մլն 400 հազար դրամ։
Տեխնիկական և մասնագիտական ծառայությունների ծախսերը՝ տեխնիկայի վարձակալությունը, տրամադրումը և սպասարկումը, Վարսահարդարում և դիմահարդարումը, մոդելային ծառայությունները, միջազգային կազմակերպչական ծառայությունները, կազմել են 27 մլն 600 հազար դրամ։
Հարկ է նշել, որ Yerevan fashion week 2024-ի ընթացքում 3 օրվա համար ընտրված մոդելներից 50-ը վճարվել է 150 հազար դրամ, իսկ վարսահարդարների և դիմահարդարների ծառայություների արժեքը կազմել է օրական 1 մլն դրամ՝ 3 օրավա համար՝ 3 մլն դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան