ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարրձել է կնոջ աշխատավարձի մասին լուրերին։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով։
Մինչ ՔՊ իշխանության գալը Նվարդ Սարգսյանը (Տիգրան Պարսիլյանի կինը) աշխատել և վարձատրվել է ինչպես շարքային քաղաքացի: Բայց մի քանի տարի անց տիկնոջ աշխատավարձը քառապատկվել է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2022 թվականին 1.2 միլիոն դրամ աշխատավարձից պատգամավորի կնոջ աշխատավարձը 2023 թվականին դարձել է 4.9 միլիոն դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում։