
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՝ ապրիլի 3-ին, հրամանագիր է ստորագրել ՝ Էդգար Հովհաննիսյանին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջաին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին ՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի մարտի 21-ի եզրակացությունը:
Միաժամանակ, դադարեցվել է Է. Հովհաննիսյանի ՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
ՀՀ Նախագահի աշխատակազմ