
«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ճանաչվել է Իսպանիայի 2023/24 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
Նա ստացել է Ալֆրեդո Դի Ստեֆանոյի անունով մրցանակը, որը շնորհում է Marca պարբերականը:
Բելինգհեմն անձամբ չի մասնակցել մրցանակաբաշխությանը:
Նախորդ մրցաշրջանում Բելինգհեմը «Ռեալի» կազմում անցկացրել է 28 հանդիպում Լա Լիգայում, խփել է 19 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում:
Կիսապաշտպանը դարձել է Իսպանիայի առաջնության երրորդ լավագույն ռմբարկուն, իսկ «Ռեալը» նվաճել է չեմպիոնի տիտղոսը: