Դոնալդ Թրամփ կրտսերը՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին, չի աշխատի Միացյալ Նահանգների նոր վարչակազմում, նա կաշխատի վենչուրային 1789 Capital ընկերությունում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը ՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալությունը գրում է, որ Դոնալդ Թրամփ կրտսերն ակտիվ դեր է խաղացել իր հոր նախընտրական արշավում։
Բացի այդ, քաղաքական գործչի որդին վերջերս իր հոր և երկու եղբայրների հետ մասնակցել է World Liberty Financial կրիպտոարժույթի նախագծին: