
Վալենսիայի, Կատալոնիայի և Բալեարյան կղզիների որոշ շրջաններ հայտարարել են տագնապի բարձրացված մակարդակ՝ բարդ եղանակային պայմանների պատճառով, հայտնում է EFE գործակալությունը։
Ըստ կանխատեսումների՝ այնտեղ սպասվում են հորդառատ անձրևներ, բարձր ալիքներ և քամու ուժգին պոռթկումներ։
Վալենսիայում հոկտեմբերին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից հետո վերականգնողական և մաքրման աշխատանքները դեռ շարունակվում են: Հոկտեմբերին աղետի զոհ է դարձել ավելի քան 220 մարդ։ Իսպանիայի բնակիչներից շատերը տեղական իշխանություններին մեղադրել են աղետից տուժած շրջաններին օգնություն ցուցաբերելու ոչ արդյունավետ միջոցների մեջ։