
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։46-ին, մարվել՝ 20։00-ին։ Այրվել է Opel մակնիշի ավտոմեքենան: