
Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները դեկտեմբերին նոր փուլ կմտնեն, ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով ՀՀ-ն ու Ադրբեջանը դեկտեմբերին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը։
Հաջիևի խոսքով՝ փաստաթղթի տեքստում կան որոշակի հարցեր․ «Ուստի փորձագետների մակարդակով քննարկումները և բանակցությունները շարունակվում են։ Հայկական կողմը ժամանակին չպատասխանեց տեքստի վերաբերյալ մեր առաջարկներին։
Դեկտեմբերից նոր գործընթաց կսկսվի»։