ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞ւմ է ձերբակալել Հակակոռուպցիոն կոմիտեն Կենտրոնի թաղապետարանից․ անուններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե Կենտրոնի թաղապետարանից ում են իրավապահները ձերբակալել։

Երեկ իրավապահները Կենտրոն թաղապետարանում գործողություններ են իրականացրել։ Հիշեցնենք, որ գործողություններն իրականացվել են թաղապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։

Արդյունքում, իրավապահների կատարած գործողությունների արդյունքում ձերբակալվել է 4 անձ, որից 3-ը պաշտոնատար անձինք են։

Ովքեր են ձերբակալվածները եւ ինչ քրեական վարույթի շրջանակներում են ձերբակալվել Առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը եւ նրա տեղակալը։

Հիշեցնենք,որ Հոկտեմբերի 23-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր սկանդալ է բացահայտել Կենտրոնի թաղապետարանի աշխատակազմի պաշտոնյաների մասով։ Մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտե օպերատիվ խումբը խմբով կաշառք ստանալու համար Կենտրոնի թաղապետարանի երկու պաշտոնյաների է ձերբակալել։ Ձերբակալվածները թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներ են եղել ու խմբով ներգավվել են կաշառքի գործընթացում:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել եւ ինչ նոր բացահայտում է իրականացվել. ի պատասխան՝ լրատվական բաժնից հայտնեցին, որ Կենտրոնի թաղապետարանի երկու պաշտոնյաներ Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ունեն մեղադրյալի կարգավիճակ։ Նրանք մեղադրվում են խմբով կաշառք ստանալու համար։

Եվ ահա այս քրեական վարույթի շրջանակներում էլ հակակոռուպցիոնը մտել է Կենտրոնի թաղապետարան ու գործընթաց սկսել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս