Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր սոցիալական էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․
«Երբ մի անգամ սովորում ես ապրել հոսանքին հակառակ, ուղիդ էլ հետո չես փոխի:
Երբ գոնե կյանքում մի անգամ ճեղքում ես հուժկու ալիքները, էլ չես ընկրկի… ես սիրով եմ ամուր՝ ներսից ու դրսից, ներքևից՝ ՎԵՐև…
Հ.Գ. Սիրո ալիքներ թող լինեն բոլորիդ կյանքում, միայն սիրո։ Կյանքն էնքան կարճ է… մենք՝ բանական «ավազահատիկ»։
Բնական արհավիրքներից էլ ամենակործանիչը՝ մարդը…
ես՞՝ ապրում եմ ՍԻՐՈ ՕՎԿԻԱՆՆԵՐՈւՄ, մնացածը՝ փոշիացող մի կյանք….»: