Հերթական նվիրատվությունը․ որտե՞ղ է նոր կրթահամալիր կառուցվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ նոյեմբերի 14-ին կայանալու է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 13 հարց։

13 հարցերից զեկուցվող են ընդամենը 4-ը։

Նշենք, որ վերջին շրջանում կառավարության հարցերի մեծամասնությունը չզեկուցվող են։

ArmLur.am-ը նկատեց, որ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը գրությամբ ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե է ներկայացրել Գյուլագարակ համայնքի ավագանու 21.05.2024թ. թիվ 50-Ա որոշումը և 13․09․2024թ․ թիվ 91-Ա որոշումը՝ համաձայն որոնց առաջարկվում է ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի սեփականություն հանդիսացող Գարգառ Կենտրոնական փողոց 50/1 հասցեում գտնվող 0․11977 հեկտար մակերեսով հողամասը և մարզ Լոռի, համայնք Գյուլագարակ գյուղ Գարգառ Կենտրոնական փողոց 50 հասցեում գտնվող  178․99 քառ. մետր մակերեսով մանկապարտեզի շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0․05688 հեկտար մակերեսով հողամասը նվիրատվությամբ փոխանցել Հայաստանի Հանրապետությանը։

Ըստ կառավարության որոշման՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղի վարչական տարածքում կառուցվելու է կրթահամալիր, նվիրաբերվող հողամասի տեղում։

Այս ամենի մասին զեկուցելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս