
Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին հայտոնւմ են Երևանի քաղաքապետարանից:
«Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝
նոյեմբերի 13-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 14-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը»,- ասված է հայտարարության մեջ: