ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորս ձերբակալմամբ հստակ ուղերձ է հղվել՝ ոչ մի հայ անվտանգ չէ. Ռուբեն Վարդանյանի որդի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը, The Armenian Report-ին տված հարցազրույցում ասել է, թե ինքն անհանգստանում է իր հոր համար, բայց նաև անհանգստանում է բոլոր հայերի համար, որոնք պահվում են Բաքվում։

«Պետք է ավելի շատ խոսենք քաղբանտարկյալների մասին, և կարծում եմ, որ հաջորդ քայլը, որ պետք է անենք, Ադրբեջանի վրա ավելի մեծ ճնշում գործադրելն է։ Գործողության կոչն է, որ պետք է անենք, որպեսզի բոլորն իմանան, թե ինչ է կատարվում: Այդ ամենը հակասում է միջազգային բոլոր նորմերին և չափանիշներին: Եվ պետք է ցույց տանք Ադրբեջանին, որ նման պահվածքը չի կարելի հանդուրժել, հատկապես, եթե այդ երկիրը ցանկանում է դիրքավորվել միջազգային հարթակում»,-ասել է Դավիթ Վարդանյանը։

Նա նշել է, թե իր հոր պես անձի ձերբակալությամբ շատ հստակ ուղերձ է հղվել ամբողջ հայ ժողովրդին՝ ոչ մի հայ անվտանգ չէ, և դա կարող է պատահել բոլորիդ հետ։




Լրահոս