Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հռչակագիրն ընդունվեց միաձայն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք արդեն հայտարարել ենք, որ այս հանրահավաքում կընդունվի Սերժ Սարգսյանի պաշտոնակության համար իրավաքաղաքական ձեւը,- ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ասաց Կոնգրեսի այսօրվա հանրահավաքում` թվարկելով այն հիմքերը, որոնք թույլ են տալիս նախագահին պաշտոնանկ անել:ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը Սերժ Սարգսյանի պաշտոնակության համար կազմված հռչակագիրը դրեց քվեարկությանը եւ արդյունքն ամփոփեց՝ ասելով. “Շնորհավորում եմ, հռչակագիրն ընդունվեց միաձայն”։Նա ազդարարեց, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 14-ին սկսելու են երթ Ազատության հրապարակից: “Եկել է պահը սեփական իշխանություն ընտրելու, ուրեմն վերջ ավազակապետությանն ու կոռումպացված համակարգին”,- հայտարարեց Զուրաբյանը




Լրահոս