Տրանսպորտի թանկացման դեմ հերթական արշավը․ ովքե՞ր են կազմակերպիչները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տրանսպորտի թանկացման դեմ արշավները շարունակվում են։

Այս անգամ էլ «Մայր Հայաստան» դաշինքն է ակցիա սկսել՝ հունվարի մեկից սպասվող քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ։

Ըստ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանի՝ տրանսպորտի գինը չի կարող լինել ավելին, քան 100 դրամը։

Այսօրվանից սկսած «Մայր Հայաստան» դաշինքը ակցիաներ է իրականացնում Երևանի փողոցներում՝ թանկացումների դեմ և միաժամանակ իրականացնում ստորագրահավաք։

Նշենք, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը նմանօրինակ ակցիաներ մի քանի ամիս առաջ էլ է արել, այսինքն կարելի է ասել, որ բողոքի ակցիաները նոր թափով են վերսկսել։

Հիշեցնենք, որ նույն թեմայով պայմանավորված ստորագրահավաք է իրականացնում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ով նույնպես համարում է, որ տրանսպորտի համար նախատեսված ուղեվճարը չպետք է լինի 100 դրամից ավելի։

Աննա Սրապիոնյան




Լրահոս