
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ մրցափուլում Շանթ Սարգսյանը սևերով առավելության է հասել ադրբեջանցի Վուգար Ասադլիի նկատմամբ:
Գաբրիել Սարգսյանը սպիտակներով հաղթել է հույն Դիմիտիրիս Ալեքսակիսին, Էմին Օհանյանը` սևերով լեհ Բարտոմեժ Նիեդբալային, Մամիկոն Ղարիբյանը` սպիտակներով ուկրաինացի Մաքսիմ Դուբնևիչին:
Արամ Հակոբյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Իսրայելը ներկայացնող Յահիլ Սոկոլովսկիի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանն էլ միավորը կիսել է ուկրաինացի Իհոր Սամունենկովի հետ:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը։ Նրանք 4-ական միավոր են վաստակել և առաջատարներին զիջում են կես միավոր: