Global Witness-ն անդրադարձել է Ադրբեջանում COP29-ի անցկացմանը: Հոդվածը մասնակիորեն ներկայացնում ենք ստորև.
«COP29-ի նախապատրաստական աշխատանքները համակարգող կազմակերպությունը գործում է Բաքվի կենտրոնում գտնվող 13 հարկանի բիզնես կենտրոնում: Շենքի բացման արարողությունը տեղի է ունեցել հունվարին՝ անձամբ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ, ով հայտնի է, որպես բռնապետ: Այն գտնվում է 1840-ականներին համաշխարհային նավթարդյունաբերության ծննդավայր դարձած «Սեւ քաղաքում», որն այժմ արվեստի գործերով եւ գրասենյակային շենքերով լի տարածք է:
Պատահական չէ, որ Ալիեւի համար ռազմավարական նշանակություն ունեցող COP29-ի նախապատրաստական աշխատանքները համակարգող կազմակերպությունը գտնվում է հենց նավթարդյունաբերության ծննդավայր «Սեւ քաղաքում»:
Ինչո՞ւ պիտի Ադրբեջանի նման նավթային պետությունը, որի պետական եկամուտների երկու երրորդը ստացվում է նավթից եւ գազից, ցանկացել ընդունել կլիմայի շուրջ բանակցությունները:
COP29-ի նախապատրաստական աշխատանքները համակարգող կազմակերպության ղեկավար Էլնուր Սոլթանովը, ինչպես նշում է Global Witness-ը, պատասխանատու լինելով COP29-ի կազմակերպման համար, կարծես փորձում էր նավթային շուկայում նոր համաձայնություններ ձեռք բերել:
Նա նշել է, որ, եթե կան առաջարկներ, որոնք նավթի եւ գազի կորպորացիաները կարող են սեղանին դնել՝ լուծելու համար կլիմայական ճգնաժամը, ապա դրանք ողջունելի կլինեն:
Այսպիսով՝ ողջունելի է նաեւ նավթային կազմակերպությունների մասնակցությունն ու հովանավորումը COP29-ի անցկացմանը, սակայն դրանք որոշիչ դեր ունենալ չեն կարող եւ չեն կարող իրենց «մասնավոր շահերը փնտրել» կամ «սեփական շահերը հետապնդել»:
Սոլթանովը նշել է, որ այս ընթացքում SOCAR-ը չի պատրաստվում բաժնետոմսեր վաճառել, սակայն դա «չի նշանակում, որ ներդրումների, SOCAR-ի հետ համատեղ ձեռնարկություններ հիմնելու հնարավորություններ չկան»։ EC Capital-ը կարող է հատկապես հետաքրքրված լինել «կանաչ անցումային նախագծերով»»:
Ուսումնասիրելով Global Witness-ի վերոնշյալ հոդվածը՝ հասկանալի է դառնում, որ Ադրբեջանը՝ նավթի եւ գազի շուկայում աճող արդյունաբերությամբ երկիրը, որեւէ կապ չունի կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի հետ: Ադրբեջանը հենց այն պետությունն է, որը ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով ռուսական գազից արեւմուտքի հրաժարվելուն պես սկսեց վառելիք մատակարարել արեւմտյան պետություններին: Պետք է նշել նաեւ, որ Ադրբեջանը գազի գնման պայմանագիր կնքեց նաեւ Ռուսատանի Դաշնության հետ՝ բավարարելու ներքին պաշարները՝ մինչ կկարողանա ավելացնել արդյունաբերության ծավալները:
Հիմա հենց COP29-ն է, որ Ադրբեջանին, փաստորեն, հնարավորություն է տալիս նոր համաձայնություններ ձեռք բերել վառելիքի արդյունաբերության շուկայում:
Հուրի Բաղդասարյան