
Քամին այսօր գետնին է տապալել Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի գլխավոր հրապարակում տեղադրված Սուրբծծնդյան եղեւնին,- հայտնում է РИА Новости -ն: Չնայած հրապարակում` եղեւնու հարեւանությամբ, գտնվում էին Սուրբ Ծնունդի կապակցությամբ բացված առեւտրային խանութներ, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները: 24 մետր բարձրությամբ եւ 4.5 տոննա քաշով եղեւնին տեղադրվել էր անցած ուրբաթ: Այն զարդարվելու է 9600 լույսերով եւ ձնագնդի տեսք ունեցող 15 էլեկտրական լամպերով: Լույսերը վառվելու են նոյեմբերի 27-ին: