«Հունվարի մեկից ուժի մեջ մտած օրենքը գործում է». Տիգրան Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կուտակայինի վերաբերյալ բոլոր այն դրույթները, որոնց անդրադարձել էր ՍԴ-ն` համարելով դրանք հակասահմանադրական, կվերանայի վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստեղծված աշխատանքային խումբը:

Այսօր Կառավարության նիստի սկզբում այսպիսի հայտարարություն արեց  վարչապետը` ևս մեկ անգամ շեշտելով այն, որ Սահմանադրական դատարանը տվեց ժամանակ ԱԺ-ին ու կառավարությանը՝ մինչև սեպտեմբերի 30-ը շտկելու այն հոդվածները, որոնք հակասահմանադրական են:

«Այսօր ես ձևավորելու եմ աշխատանքային խումբ: Դա նշանակում է, որ մենք ձեզ հետ միասին, բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ միասին, ներկայացնելու ենք ԱԺ օրենսդրական փաթեթ, որը ներառելու է բոլոր այն օրենքները, որոնց անդրադարձել է ՍԴ-ն:

Սա բացառիկ հնարավորություն է քաղաքացիական հասարակության համար կառավարության հետ միասին մասնակցել օրենսդրական փոփոխությունների մշակմանը ՝  նպատակ ունենալով բարելավելու գործող համակարգը»,- ասաց վարչապետը:

Վարչապետը դիմեց նաև քաղաքացիական հասարակությանը, բոլոր այն ակտիվիստներին, որոնք իրենց ուշադրության կենտրոնում են պահել կուտակայինը, և կոչ արեց աշխատել հանուն ավելի լավ օրենսդրության, որը հաշվի կառնի ՍԴ ընդունած որոշումը:

«Մենք ակնկալում ենք երկխոսության սկիզբ և օրենասդրության կատարելագործում»,- նշեց Տիգրան Սարգսյանը:

Վերջինիս խոսքով ՝ աշխատանքային խմբում կընդգրկվեն Արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ֆինանսների նախարարությունները  և Կենտրոնական բանկը: Դ

իմելով Արդարատադության նախարար Հրայր Թովմասյանին` վարչապետը հարցրեց, եթե ՍԴ-ն տվել է ժամանակ մինչև սեպտեմբերի 30-ը, ապա օրենքը, այն տեսքով, ինչպես ընդունել է ԱԺ-ն, պե՞տք է աշխատի մինչև սեպտեմբերի 30 -ը, իսկ այդ ընթացքում գործադիրն այն պետք է վերանայի՞` ինչին ի պատասխան Հրայր Թովմասյանն ասաց, որ ճիշտ է, որ դրանք համարվում են սահմանադրական:

Նախարարը հավելեց, որ փոփոխությունը, որ պահին արվի, այդ պահից հինը կկասեցվի, նորը կմտնի ուժի մեջ:

«Սա նշանակում է, որ 2014 թ. հունվարի մեկից ուժի մեջ մտած օրենքը գործում է, մենք պետք է շտկումներ անենք: Որպեսզի տարընթերցումեր չլինեն, մենք բոլորս պետք է նույն դիրքերից հանդես գանք»,- եզրափակեց Տիգրան Սարգսյանը:




Լրահոս