
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ ռազմական ոստիկանության ենթակայության տակ գտնվող կարգապահական զորամասում գտել են ժամկետային զինծառայողի դի՝ ըստ նախնական վարկածի կախված վիճակում։
Վերջինս Նարեկ Գրիգորյանն է, ով 7 ամսվա զինծառայող էր։