
Գյումրիի քաղաքապետի թեկնածուի քեռորդին՝ Վարուժան Խոջումյանը, դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
«Չեմ ուզում` իմ անձի հետ կապված որևէ թեմա վատ անդրադառնա ՔՊ–ի և ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի վարկանիշի վրա, քանզի քաջ գիտակցում եմ առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունների կարևորությունը և գիտեմ նաև, որ որոշ շահագրգիռ անձիք հենց այդ նպատակով են շարունակելու շահարկումներ անել»,- գրել է նա։