Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը հանրապետության լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք և ցածր տեսանելիություն:
Ապրիլի 4-ի գիշերը շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը արևելյան շրջաններում, 8-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 4-ին լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյուն: 5-ին, 7-ի ցերեկը, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 5-ին կբարձրանա 3-5 աստիճանով, 6-ին արևելյան շրջաններում նույնքանով կնվազի, 7-8-ին ամենուրեք կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում՝ Ապրիլի 4-ի գիշերը, 6-ի երեկոյան ժամերին և 7-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև, 8-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 4-ի ցերեկը, 5-ին, 7-ի ցերեկը, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԱԻՆ