
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացող Անդրե Սփայթ Մկրտչյանը տեղափոխվել է Ուրուգվայ: Մկրտչյանը պայմանագիր է ստորագրել «Բիգուա դե Վիլյա Բիառից» ակումբի հետ։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Մինչև այս բասկետբոլիստը հանդես էր գալիս մեքսիկական «Միներոս» ակումբում։
Հարավային Ամերիկայում Մկրտչյանը խաղացել է նաև Արգենտինայի «Օբրաս» ակումբում՝ 2023-24 մրցաշրջանում դառնալով առաջնության ամենաշատ միավոր վաստակած խաղացողը (միջինը 18.5)։