ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ՝ Կարգապահական զորամասում զինվորին կախված գտնելու դեպքից. կասկածներ՝ իրավապահների շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Ռազմական ոստիկանության կարգապահական զորամասում կամ բոլորին հայտնի «գուբախտում» զինվորի ինքնասպանության դեպքից։

Մասնավորապես, սենյակում նա եղել է մենակ ու ինքնասպանություն է գործել սավանի միջոցով։

Ըստ Armlur.am-ին հասած տեղեկությունների՝ նա կարգապահական զորամասում հայտնվել է ծառայակիցների հետ վիճաբանելու համար ու դեպքի օրը նա պետք է գնար զորամաս, սակայն նրան գտնում են կախված վիճակում։

Իրավապահների մոտ կասկածներ ու հարցեր են առաջացել, որ նա միշտ աչքի է ընկել համարձակ կեցվածքով ու դժվար թե ծառայակից զինվորների հետ կոնֆլիկտ ունենալու ու զորամաս վերադառնալու համար վախեր ունենար, ավելին, նա մի քանի ամսից զորացրվելու էր։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ռազմական ոստիկանության ենթակայության տակ գտնվող կարգապահական զորամասում գտել են ժամկետային զինծառայողի դի՝ ըստ նախնական վարկածի կախված վիճակում։

Վերջինս Նարեկ Գրիգորյանն է, ով 6 ամսից պետք է ավարտեր ծառայությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս