ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք. նոր մանրամասներ՝ կյանքից զրկված զինծառայողի դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ ՌՈ բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին՝ կախված վիճակում:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձևավորվել է քննչական խումբ:

«Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննություն, հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, առգրավվել են կարգապահական վաշտի տեսախցիկների տեսագրությունները պարունակող սարքը, փաստաթղթեր, նշանակվել են երկու տասնյակից ավելի փորձաքննություններ՝ ներառյալ դիակի դատաբժշկական։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմիններին: Քրեական վարույթը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության hատկապես կարևոր գործերի քննության վարչություն:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Ռազմական ոստիկանության կարգապահական զորամասում կամ բոլորին հայտնի «գուբախտում» զինվորի ինքնասպանության դեպքից։

Մասնավորապես, սենյակում նա եղել է մենակ ու ինքնասպանություն է գործել սավանի միջոցով։

Ըստ Armlur.am-ին հասած տեղեկությունների՝ նա կարգապահական զորամասում հայտնվել է ծառայակիցների հետ վիճաբանելու համար ու դեպքի օրը նա պետք է գնար զորամաս, սակայն նրան գտնում են կախված վիճակում։

Իրավապահների մոտ կասկածներ ու հարցեր են առաջացել, որ նա միշտ աչքի է ընկել համարձակ կեցվածքով ու դժվար թե ծառայակից զինվորների հետ կոնֆլիկտ ունենալու ու զորամաս վերադառնալու համար վախեր ունենար, ավելին, նա մի քանի ամսից զորացրվելու էր։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ռազմական ոստիկանության ենթակայության տակ գտնվող կարգապահական զորամասում գտել են ժամկետային զինծառայողի դի՝ ըստ նախնական վարկածի կախված վիճակում։

Վերջինս Նարեկ Գրիգորյանն է, ով 6 ամսից պետք է ավարտեր ծառայությունը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս