ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատական հայց՝ Նիկոլ Փաշինյանի դեմ․ ինչ են պահանջում վարչապետից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին։ Նա վարչական դատարանից պահանջում է 13.09.2024թ. թիվ 820-Ա որոշումն անվավեր ճանաչել, հայցվորի խախտված իրավունքները վերականգնել, հոգուտ հայցվորի՝ վերջինիս միջին աշխատավարձի գումարը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժանանակահատվածի համար՝ սկսած 13.09.2024 թվականից, բռնագանձելու և վերջինիս ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում վերականգնել, նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում նշանակելու այլ համարժեք աշխատանքի, իսկ աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հոգուտ հայցվորի միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով գումար՝ որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 13-ի որոշմամբ՝ Իգոր Սարգսյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Իգոր Սարգսյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Իգոր Սարգսյանը վարչապետի սեպտեմբերի 11-ի որոշմամբ էր վերականգնվել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս