Լավրովը հանդիպել է Ռուսաստանում ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններին. հանդիպմանը մասնակցել է նաև Գուրգեն Արսենյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 13-ին Մոսկվայում հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների դեսպաններին ու մշտական ​​և լիազոր ներկայացուցիչներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում: Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ Քննարկվել են Կազմակերպության շրջանակներում բազմակողմ փոխգործակցության զարգացման առանցքային հարցեր՝ միտված նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի, ինչպես նաև ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների խորհուրդների և Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի նախապատրաստությանն ու անցկացմանը:Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակում միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի հարցերի վերաբերյալ։Միջոցառմանը մասնակցել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:




Լրահոս